Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասը չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպմանը:
Չնայած, որ Իկերը հունվարին ձեռքի լուրջ վնասվածք էր ստացել, դարպասապահը այն 24 ֆուտբոլիստների մեջ էր, ովքեր ժամանել են Մանչեսթեր:
31-ամյա Կասիլյասը մասնակցել է մարզումներին, սակայն Մոուրինյոի խոսքերով Իկերը միակ ֆուտբոլիստն է, ով պատրաստ չէ խաղալու «Օլդ Թրաֆորդում»:
-Բացառությամբ Կասիլյասը, բոլորը լավ մարզավիճակում են և պատրաստ են խաղալ,- ասել է Մոուրինյոն: Goal
Հետևաբար, ինչպես առաջին խաղում, այս անգամ էլ մադրիդցիների դարպասը կպաշտպանի Դիեգո Լոպեսը: