«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ Ջեյմս Միլները «Էնֆիլդ» տեղափոխվելու դեպքում կարող է կրել «կարմիրների» ավագի թևկապը:
Շուտով կլրանա Ջեյմսի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ և 29-ամյա կիսապաշտպանի կարիերայի շարունակության ամենից հավանական տարբերակը «Լիվերպուլն» է: Լուրերի համաձայն, «Լիվերպուլը» ոչ միայն պատրաստ է Միլներին վճարել շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձը, այլն նաև նրան կառաջարկի խաղալ դաշտի կենտրոնի իր ցանկացած դիրքում: Այդ դիրքը ազատ է մնացել Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո:
Կարագերը կարծում է, որ Միլները կարող է փոխարինել Ջերարդին ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այն նաև որպես ավագ:
-Բրենդանը կխոսի նրա հետ, և կհայտնի, թե որտեղ է տեսնում նրան, սակայն խաղային դիրքով Ջեյմսը նման է Ջորդան Հենդերսոնին: Ոչ մի կասկած չունեմ, որ տեղափոխության հիմնական պատճառը կենտրոնին մոտ խաղալու հնարավորությունն է: Արդյո՞ք Միլները կկարողանա խաղալ հենակետայինի դիրքում: Հնարավոր է, սակայն ես չեմ կարծում, որ դա նրան հարմար կլինի:
Այն հանգամանքը, որ Բրենդան Ռոջերսը դեռ Հենդերսոնին չի հաստատել որպես թիմի ավագ, չնայած որ Ջերարդի բացակայության դեպքում հենց նա էր կատարում այդ պարտականությունները, ինձ ստիպում է մտածել, որ նաև Միլները կարող է կրել այդ թևկապը,- իր անձնական բլոգում գրել է Կարագերը: