«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ Լուիս Սուարես – Դանիել Սթարիջ հարձակվողական զույգը կարող է «կարմիրներին» Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոս պարգևել:
«Էվերթոնի» դեմ խաղից (4:0) հետո Սուարեսի և Սթարիջի անվան դիմաց 36 գնդակ կա: Կարագերի կարծիքով, «Լիվերպուլը» չեմպիոնական հարձակման գիծ ունի:
-Սուարեսը և Սթարիջը Եվրոպայի լավագույն հարձակվողական զույգն են: «Լիվերպուլը» պայքարում է 4-րդ տեղի համար, սակայն այս հարձակվողները կարող են նրան չեմպիոնություն պարգևել:
Եթե նրանք այսպես շարունակեն, ապա դժվար կլինի «Լիվերպուլին» կանգնեցնել: Իմ կարծիքով, նրանք լավագույններն են Անգլիայում,- ասել է Կարագերը: talkSPORT