«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Գյոտեբորգի» 19-ամյա վինգեր Դևիդ Մոբերգ Կարլսոնի ձեռքբերման մասին:
Երիտասարդ շվեդը, ով կարող է խաղալ նաև հարձակման գծում, Դի Կանիոյի թիմի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Անցած ամիս Կարլսոնը «Գյոտեբորգի» հետ հաղթեց Շվեդիայի գավաթը:
Արժե նշել, որ Կարլսոնը «Գյոտեբորգում» իր նորամուտը նշել է 17 տարեկանում: Այդ պահից նա մասնակցել է 30 հանդիպման: