«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն արձագանքել է իր պայմանագրային իրավիճակի մասին հրապարակումներին:
Օրերս Daily Star-ը բացառիկ հաղորդում է հրապարակել, որ Ռաշֆորդը մերժել է «Յունայթեդի» առաջարկը՝ շաբաթական 300 հազար ֆունտ ստեռլինգ նոր պայմանագրի համար:
Հաղորդվում էր նաև, որ «կարմիր սատանաները» պատրաստ են բարելավել իրենց առաջարկը՝ հասնելով շաբաթական 400,000 ֆունտի՝ Մարկուսին դարձնելով Էրիկ Տեն Հագի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Այս պատմությունը վերջին կաթիլն էր Ռաշֆորդի համար, ով հայտնվեց սոցիալական ցանցերում և խնդրեց իրեն չշեղել ֆուտբոլ խաղալուց:
«Կարո՞ղ ենք դադարել հորինել այս պատմությունները: Այս մրցաշրջանում իմ և ակումբի նպատակը Չեմպիոնների լիգա մտնելն է: Եվ դրանք ավելի շատ խանգարում են քան օգնում: Շնորհակալություն»,- գրել է Ռաշֆորդը Twitter-ում: