«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Մայքլ Կարրիկը հրաժարվում է ընդունել, որ իր թիմը պարտվել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում, չնայած առաջատարի նկատմամբ 12 միավորի տարբերությանը։
Կիրակի օրը «Չելսիի» հետ ոչ ոքի խաղալուց հետո «կարմիր ստանաները» Չեմպիոնների Լիգայի գոտուց գտնվեցին 6 միավորի հեռավորության վրա։
Մինչև մրցաշրջանի ավարտը «Յունայթեդըին» մնացել է ընդամենը 13 խաղ, սակայն 34-ամյա կիսապաշտպանը հրաժարվում է վաղաժամ սպիտակ դրոշ պարզել։
-Այս ամիս մենք դեռ շատ խաղեր կանցկացնենք, և, իհարկե խաղարկվող միավորներն էլ շատ կլինեն։ Մենք չենք ցանկանում ժամանակից շուտ հանձնվել։
«Չելսիի» դեմ ոչ ոքի խաղը ծանր զգացումներ է թողել, քանի որ մենք երեք միավորը կորցրինք վերջին պահին։ Գիտեմ, որ մենք վերջին 10-15 րոպեներին լուրջ ճնշման տակ էինք, սակայն ցավալի է վերջին պահին նման գոլ բաց թողնելը։
Մենք պետք է շարունակենք պայքարել, շարունակենք առաջ գնալ և խաղալ այնպես, ինպես խաղում ենք վերջին շաբաթներում և հետո տեսնենք, թե դա մեզ ուր կտանի,- ասել է Կարրիկը։ Daily Mail