«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պարզաբանել է, որ ձախ պաշտպան Կիերան Գիբսի բացակայությունը կարող է տևել մինչև երկու ամիս:
23-ամյա անգլիացին վնասել է ազդրի մկանները չորեքշաբթի օրը կայացած «Լիվերպուլի» դեմ խաղի ժամանակ (2:2): Վենգերն անմիջապես հայտարարեց, որ իր ֆուտբոլիստը բացակայելու է 3 շաբաթ: Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Վենգերը որոշեց ուժեղացնել պրոբլեմային այդ դիրքը՝ գնելով «Մալագայի» ձախ պաշտպան Նաչո Մոնրեալին: «Զինագործների» գլխավոր մարզիչն ակնարկել է, որ Գիբսի ծանր վնասվածքի լուրն է ստիպել նրանց դուրս գալ շուկա:
– 4-6 շաբաթ: Բայց դա կարող է տևել մինչև 8 շաբաթ:
Գիբսն արդեն չի խաղալու Չեմպիոնների Լիգայում: Չեմ կարող այնտեղ խաղացնել Մոնրեալին: Սանթոսը կարևոր դերակատարում կունենա,- հայտնել է Վենգերը: Goal