«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կվերադառնա խաղադաշտ Պրեմիեր լիգայի «Արսենալի» դեմ այս շաբաթվա վերջին կայանալիք հանդիպմանը:
Նախորդ օրը «Չելսի» կատարած այցի ժամանակ Կլոպը հանգստանալու հնարավորություն տվեց մի շարք առանցքային խաղացողների, ովքեր տեղավորվեցին պահեստայինների նստարանին, մինչդեռ Վան Դեյկը, ի զարմանս իրեն, ընդհանրապես ընդգրկված չէր խաղին:
Պարզվում է, որ Վիրջիլի բացակայությունը հիվանդության պատճառով էր, սակայն 31 ամյա հոլանդացին առաջիկա կիրակի պետք է մտնի Էնֆիլդ՝ խաղալու Պրեմիեր լիգայի առաջատարների դեմ։
«Այո, այո, այո: Նա հիվանդ է, բայց մենք դեռ մի քանի օր ունենք մինչև հանգստյան օրերը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։