«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը հերքել է այն լուրերը, ըստ որի նա ամռանը փորձել է հեռանալ ակումբից:
Լուրերի համաձայն, ամռանը 27-ամյա սերբի համար պայքարում էր «Յուվենտուսը»: Ոմանց թվում էր, թե Մանուել Պելեգրինիի գալուց հետո Կոլարովն ապագա չի ունենա «Սիթիում»:
Սակայն արդյունքում Ալեքսանդրը չհեռացավ: Նա շարունակում է սպասել իր հնարավորությանը:
-Շատ տարբեր թեմաներով էին գրում թերթերում, սակայն ես երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ հեռանալ: Պայմանագրով դեռ երկու տարի ունեմ: Ես երջանիկ եմ «Սիթիում», իսկ թե մեկ տարի կմնամ այստեղ, թե ավելի շատ, դա արդեն կտեսնենք,- Կոլարովի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ը: