«Նյուքասլի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին կոտրել է ողնաշարի երկու ողերը և այժմ բաց կթողնի մինչև 7 շաբաթ:
31-ամյա արգենտինացին այդ վնասվածքը ստացել է փետրվարի 24-ին՝ «Սաութհեմպտոնի» հետ հաղթական խաղի ժամանակ (4:2):
Ապաքինվելու նպատակով Կոլոչինին մեկնել է հայրենիք: Անհայտ է, որ Ֆաբրիսիոյին կարող է փոխարինել թիմի նորեկ Մապու Յանգա-Մբիվան:
-Կոլոն մեկնել է Արգենտինա: Նա կոտրել է ողնաշարի երկու ողերը, իսկ դրա համար բուժում գոյություն չունի: Կարծում ենք՝ ապաքինվելու համար կպահանջվի երեքից յոթ շաբաթ: Նա մեկ շաբաթով է գնացել,- հայտնել է «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն: Sky Sports