«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին մկանների վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, երեք շաբաթ բաց կթողնի, ինչը մեծ խնդիր կլինի թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի համար:
«Քաղաքայինների» առաջատար պաշտպանը վնասվածք է ստացել երկուշաբթի երեկոյան Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Նյուքասլի» դեմ խաղում: Կոմպանիին հիվանդանոցում կընկերակցի իր դիրքային խաղընկեր Մատիյա Նաստասիչը:
Կոմպանիի և Նաստասիչի կորուստը նշանակում է, որ ներկա պահին Մանուել Պելեգրինիի տրամադրության տակ կա մեկ «մաքուր» կենտրոնական պաշտպան` ի դեմս Ջոլեոն Լեսկոտի: «Սիթիի» մարզիչն արդեն մտածում է տրանսֆերային շուկա վերադառնալու մասին:
27-ամյա Կոմպանին բաց կթողնի Պրեմիեր Լիգայի երեք հանդիպում, սակայն հնարավոր է, որ նա խաղադաշտ կվերադառնա մինչև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբին, որը կկայանա սեպտեմբերի 2-ին:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Նաստասիչը, ով կոճն էր վնասել, կարող է ընդհանուր խումբ վերադառնալ արդեն այս շաբաթ, սակայն նրանից որոշ ժամանակ կպահանջվի, մինչև ամբողջությամբ վերականգնվելը: Այսպիսով, «Քարդիֆի» դեմ խաղում կենտրոնական պաշտպանի դիրքում Լեսկոտի հետ միասին կխաղան Դեդրիկ Բոյատան, Գարեթ Բերրին կամ Խավի Գարսիան: