Ինչպես հաղորդում է London Evening Standard-ը, նոր պայմանագրի հարցում «Չելսին» գործնականում համաձայնության է եկել Տիբո Կուրտուայի հետ:
Հիշեցնենք, որ տաղանդավոր բելգիացին «Սթեմֆորդ Բրիջ» է տեղափոխվել 2011թ-ին, սակայն արդեն երրորդ մրցաշրջանն է, ինչ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»:
Կուրտուայի ներկայիս պայմանագիրը «կապույտների» հետ կլարանա երկու տարուց, և կողմերը մոտ են նոր պայմանագրի ստորագրելուն, որը կձգվի մինչև 2019թ.: Աղբյուրի հաղորդմամբ, Տիբոն հիմնական կազմում խաղալու երաշխիք կստանա, որն այժմ պատկանում է Պետեր Չեխին: