Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սելհարսթ Պարկ» մարզադաշտում, ուր լոնդոնյան դերբիում «Կրիստալ Փելեսը» ընդունել էր առաջատար «Արսենալին:
«Զինագործները» դժվարին խաղում հաղթանակ տարան «արծիվների» նկատմամբ: Խաղի հաշիվը 47-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց Միկել Արտետան, ով 65-րդ րոպեին հեռացվեց դաշտից՝ իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով:
Թվային առավելություն ունեցող «Փելեսը» սկսեց ավելի վտանգավոր գործել և լավ հնարավորություններ ունեցավ հաշվի հավասարությունը վերականգնելու, սակայն 87-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն վերջ դրեց «Փելեսի» բոլոր հույսերին:
«Արսենալը» վաստակեց հերթական 3 միավոր և կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր․ Արտետա՝ 47ր (11մ), Ժիրու՝ 87ր:
Հեռացում․ Արտետա՝ 65ր: