Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի այսօրվա վերջին խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»:
«Մանչեսթեր Յունայթեդը» կարևոր հաղթանակ տարավ լոնդոնյան ակումբի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Ռոբին վան Պերսին: Ընդամենը 6 րոպե հետո «Յունայթեդի» առաջատար Ուեյն Ռունին, ով երեկ երկարաձգեց պայմանագիրը, գեղեցիկ գոլով կրկնապատկեց հաշիվը՝ 0:2:
«Յունայթեդը» հաղթեց 0:2 հաշվով և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Էվերթոնին»՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
Գոլեր. վան Պերսի՝ 62ր (11մ), Ռունի՝ 68ր: