Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։
Լոնդոնյան դերբիում անակնկալ, սակայն վստահ հաղթանակ տարան «արծիվները»՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Ասրեն Վենգերի թիմի դարպասը։ 17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անդրոս Թաունսենդը։ 63-րդ րոպեին Յոհան Կաբայեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, իսկ իր թիմի երրորդ գոլը 11 մետրանոցից խփեց սերբ կիսապաշտպան Լուկա Միլովոյեվիչը։
Այս հանդիպումից հետո թիմերը չեն փոխի իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Գոլեր․ Թաունսենդ՝ 17ր, Կաբայե՝ 63ր, Միլովոյեվիչ՝ 68ր (11մ)։