Հինգշաբթի օրն «Արսենալի» տնօրենների խորհուրդը հանդիպելու է ակումբի սեփականատեր Ստեն Կրոենկեի հետ: Նրանք քննարկելու են գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին աջակցելու ծրագիրը:
«Զինագործները» դուրս մնացին Անգլիայի գավաթից, իսկ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում պարտվեցին «Բավարիային»: Միակ իրական նպատակը մնում է Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը:
Մամուլն ու ակումբի երկրպագուները քննադատում են Վենգերին: Միևնույն ժամանակ նա շարունակում է վայելել ղեկավարության աջակցությունը: Այս մասին մասնավորապես օրեր առաջ հայտնեց «Արսենալի» նախագահ Պիտեր Հիլլ-Վուդը:
Իսկ այժմ ղեկավարությունը փորձում է աջակցել Վենգերին ոչ թե խոսքերով, այլ գործով: Daily Mail-ի փոխանցմամբ Կրոենկեն մտադիր է տրամադրել 70 մլն ֆունտ ամառային տրանսֆերների համար: Եթե «Արսենալին» չհաջողվի նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, ապա այդ գումարի չափը կնվազի, սակայն Վենգերն ամեն դեպքում կմնա իր պաշտոնում: