Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Հալլ Սիթիին»:
Գոլառատ ստացվեց հանդիպման առաջին խաղակեսը, որում թիմերը փոխանակվեցին երկուական գոլով: Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը, իսկ 7 րոպե հետո Դիեգո Կոստան կրկնապատկեց «ազնվականների» առավելությունը: 26-րդ րոպեին Ահմեդ Էլմուհամադին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 2 րոպե հետո Աբել Էրնանդեսը հաշիվը դարձրեց 2-2:
Երկրորդ խաաղակեսում «Չելսիին» իր գոլով հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Լոիկ Ռեմին:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 67 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել աղյուսակը:
Գոլեր. Ազար՝ 2ր, Կոստա՝ 9ր, Էլմուհամադի՝ 26ր, Էրնանդես՝ 28ր, Ռեմի՝ 77ր: