«Հալլ Սիթին» «Տոտտենհեմի» հետ համաձայնության է եկել Ջեյք Լիվերմորի տրանսֆերի հարցում: Գործարքն ավարտին կհասնի, երբ ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրի «վագրերի» հետ:
24-ամյա անգլիացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ Սթիվ Բրյուսի թիմում: «Հալլում» Ջեյքը վերջապես տեղ գտավ թիմի հիմնական կազմում և օգնեց ակումբին հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ, ինչը պատմական իրադարձություն էր այդ ակումբի համար:
«Վագրերը» չէին թաքցնում, որ ցանկանում են գնել Լիվերմորի ամբողջական տրանսֆերայն իրավունքները: Այժմ ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ Ջեյքի տրանսֆերի հարցում: