«Հալլ Սիթիի» առաջատար Ռոբի Բրեդին մեկ ամսով շարքից դուրս է եկել:
«Հալլը» ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի լավագույն մեկնարկը ունեցող նորեկն է: «Վագրերը» 6 տուրից հետո վաստակած 10 միավորով զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը և 3 միավոր ավել ունեն, քան գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»:
Սթիվ Բրյուսի թիմի հաջող ելույթների մեջ իր մեծ ներդրումն ունի 21-ամյա իռլանդացի կիսապաշտպան Բրեդին, ով արդեն դարձել է 4 գոլի հեղինակ:
Սակայն այժմ Բրեդին վիրահատությունից հետո գտնվում է ապաքինման փուլում: Ռոբին բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Աստոն Վիլլայի», «Էվերթոնի» և «Տոտտենհեմի» դեմ խաղերը: