Քիչ առաջ կայացավ Անգլիայի գավաթի 6-րդ փուլի (1/4 եզրափակչի) վիճակահանությունը:
Արդեն այս փուլում միմյանց կհանդիպեն նախորդ մրցաշրջանում եզրափակիչ հասած «Ուիգանը» և «Մանչեսթեր Սիթին»: Հիշեցնենք, որ անցած տարի «Ուիգանը» սենսացիոն հաղթանակ տարավ «քաղաքայինների» նկատմամբ և տիրացավ գավաթին:
Պրեմիեր Լիգայի ակումբներից այս փուլում միմյանց կհանդիպեն «Արսենալը» և «Էվերթոնը»:
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի զույգերը.
«Արսենալ» – «Էվերթոն»
«Բրայթոն» / «Հալլ Սիթի» – «Սանդերլենդ»
«Շեֆիլդ Յունայթեդ» – «Շեֆիլդ Ուենսդեյ» / «Չարլթոն»
«Մանչեսթեր Սիթի» – «Ուիգան Ատլետիկ»