«Լիդս» – «Չելսի» խաղից անմիջապես հետո տեղի ունեցավ Լիգայի գավաթի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը:
Գլխավոր անակնըկալը «Բրեդֆորդի» ներկայությունն էր 1/2 եզրափակչում: Հիշեցնենք, որ նա կարողացավ պայքարից դուրս թողնել «Արսենալին»:
Վիճակահանությունը.
«Չելսի» – «Սուոնսի»
«Բրեդֆորդ» – «Աստոն Վիլլա»
Ավելացնենք, որ կիսաեզրափակչի առաջին խաղը տեղի կունենա հունվարի 7-ին, իսկ պատասխան խաղը՝ հունվարի 27-ին: