Երեկ երեկոյան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ընտրել է Պրեմիեր Լիգայի 2012/13 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Առաջնության հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացված է ամենաշատ ֆուտբոլիստներով: «Կարմիր սատանաներից» խորհրդանշական հավաքականում տեղ են գտել դարպասապահ Դավիդ Դե Խեան, կիսապաշտպան Մայքլ Կարրիկը և հարձակվող Ռոբին Վան Պերսին:
Նախորդ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» հավաքականում տեղ է գտել միայն Պաբլո Սաբալետան: Երկուական ֆուտբոլիստներով են ներկայացել «Չելսին» և «Տոտտենհեմը», մեկական ֆուտբոլիստ էլ «Էվերթոնից» և «Լիվերպուլից»:
Դարպասապահ Դավիդ Դե Խեա (Մանչեսթեր Յունայթեդ)
Ձախ պաշտպան Լեյթոն Բեյնս (Էվերթոն)
Կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգեն (Տոտտենհեմ Հոտսպուր)
Կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդ (Մանչեսթեր Յունայթեդ)
Աջ պաշտպան Պաբլո Սաբալետա (Մանչեսթեր Սիթի)
Կենտրոնական կիսապաշտպան Մայքլ Կարրիկ (Մանչեսթեր Յունայթեդ)
Հարձակվողական կիսապաշտպան Խուան Մատա (Չելսի)
Ձախ կիսապաշտպան Գարեթ Բեյլ (Տոտտենհեմ Հոտսպուր)
Աջ կիսապաշտպան Էդեն Ազար (Չելսի)
Հարձակվող Լուիս Սուարես (Լիվերպուլ)
Հարձակվող Ռոբին վան Պերսի (Մանչեսթեր Յունայթեդ)