«Ֆուլհեմի» ավագ Բրեդե Հանգելանդը վերջ դրեց իր ապագայի մասին տարբեր խոսակցություններին և երկու տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբը հետ:
Առաջ ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ ինչքան երկար ձգվի բանակցությունները, այնքան մեծ է հավանականությունը, որ Հանգելանդը ամռանը կհեռանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Սակայն արդեն կողմերը համաձայնության են եկել և Բրեդեն կշարունակի հանդես գալ «Ֆուլհեմում» մինչև 2015թ-ը:
Ավելացնենք, որ Հանգելանդը «Ֆուլհեմում» է 2008թ-ի հունվարից: Այժմ 31-ամյա նորվեգացին իր անվան դիմաց ունի Պրեմիեր Լիգայում անցկացրած 236 խաղ: