Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» ստիպված է լինելու շատ մեծ գումարներ ծախսել կիսապաշտպան Ֆերնանդինյոյին ձեռք բերելու համար:
Արդեն երկար ժամանակ Ֆերնանդինյոյի անունը կապում են անգլիական ակումբների հետ, ներառյալ «Տոտտենհեմի» և «Չելսիի»: Օրերս տեղեկություն հայտնվեց, որ «Սիթին» մոտ է 30 մլն ֆունտով բրազիլացուն ձեռք բերելուն: Մինչդեռ Լուչեսկուն հերքեց այդ տեղեկությունը և ընդհանրապես կարծիք հայտնեց, որ «Շախտյորն» ավելի բարձրակարգ թիմ է, քան «Սիթին»:
-Եթե «Սիթին» ցանկանում է գնել նրան, ապա պայմանագրում գրված արժեքը կազմում է 50 մլն եվրո (42.3 մլն ֆունտ):
Եթե մեր խաղացողներն առաջարկ են ստանում «Շախտյորից» ավելի բարձրակարգ թիմից, ապա մենք անում ենք ամեն հնարավորը, որ օգնենք նրանց: Չեմ կարծում, որ այս պահին «Մանչեսթեր Սիթին» համապատասխանում է մեր մակարդակին,- հայտնել է Լուչեսկուն: PRO TV