«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ վետերան Փոլ Սքոուլզը հաջորդ մրցաշրջանում մնալու է ակումբում եթե ոչ որպես խաղացող, ապա՝ որպես մարզիչ:
38-ամյա Սքոուլզը ծնկի վնասվածքի պատճառով հունվարից չի խաղում: Սէր Ալեքսի խոսքերով ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, սակայն նա ոչ մի դեպքում չի հեռանալու «Օլդ Թրաֆորդից»:
-Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կորոշի Փոլը: Նա վնասվածք ունի, որն իրեն շատ է անհանգստացնում: Սակայն դա ոչ մի նշանակություն չունի: Ամեն դեպքում Սքոուլզը մնալու է այստեղ կա՛մ որպես ֆուտբոլիստ, կա՛մ որպես մարզիչ: Նա ամեն դեպքում այստեղ է մնալու:
Կարծում եմ, որ մի օր կգա ժամանակը, երբ նա ստիպված կլինի հեռանալ՝ այս տարի կամ հաջորդ: Նա դեռ չի որոշել: Սքոուլզը կարող է շատ բան տալ մեզ, և մեր ակումբի կարևոր մասն է պահպանել այն խաղացողներին, որոնց վրա այսքան մեծ ներդրում ենք կատարել,- հայտնել է մասնագետը «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: