Հնարավոր է, որ եզրային կիսապաշտպան Իվան Պերիշիչը արդեն անցկացրել է իր վերջին խաղն «Տոտտենհեմի» կազմում:
Պերիշիչը մարզման ժամանակ խաչաձև կապանների վնասվածք է ստացել, իսկ «Տոտտենհեմը» պարզաբանում է, որ Իվանը վնասվածք է ստացել առանց որևէ մեկի հետ ֆիզիկական շփման։
Պերիշիչին այժմ սպասվում է աջ ծնկի վիրահատություն, և BBC-ն ակնկալում է, որ Խորվաթիայի հավաքականի 34 ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում չի հայտնվի այլևս այս մրցաշրջանում:
Պերիշիչի պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, ուստի հավանական է, որ անցած տուրում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ փոխարինման դուրս գալը կդառնա Իվանի վերջին հանդիպումը «խթանների» կազմում:
Պերիշիչը ներկայացնում է «Տոտտենհեմը»՝ 2022 թվականի ամռանը «Ինտերից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելուց հետո: Անցած մրցաշրջանում Իվանը ԱՊԼ-ում խփել է 1 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: