Կայ Հավերցի խփած գոլը թույլ տվեց «Արսենալին» 0-1 հաշվով հաղթանակ տանել «Բրենթֆորդի» դեմ խաղում և բարձրանալ ԱՊԼ-ի աղյուսակի առաջին հորիզոնական:
«Մեղուների» մեկնարկային կազմից բացակայում էին վնասվածքներ ունեցող Նաթան Քոլինզը և Մատիաս Յենսենը։ Այս հանդիպման առաջին րոպեներից չէր խաղում նաև Մադս Ռոերսլևը, իսկ այդ եռյակի փոխարեն խաղադաշտում հայտնվեցին Եգոր Յարմոլուկը, Ֆրանկ Օնիեկան ու Սաման Գոդոսը։
Ինչպես և սպասվում էր, «զինագործների» դարպասը վստահվեց Աարոն Ռեմսդեյլին։ Մարտին Էդեգորն ու Գաբրիել Ժեզուսը հինգ շաբաթվա բացակայությունից հետո առաջին անգամ հայտնվեցին մեկնարկային կազմում:
«Բրենթֆորդ» 0 – 1 «Արսենալ»
Գոլեր՝ Հավերց
Դեղին՝ Էյեր ֊ Մարտինելի