«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայռը կարող է դուրս մնալ մեկնարկային կազմից հաջորդ երկուշաբթի «Լիվերպուլի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում:
Մագուայռը ամբողջությամբ մասնակցել է «Բրենտֆորդի» և «Բրայթոնի» դեմ խաղերում, սակայն երկու պարտություն վեց բաց թողած գոլերով ստիպել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին մտածել պաշտպանությունում փոփոխության մասին:
Manchester Evening News-ին հայտնի է դարձել, որ Տեն Հագը «գրեթե անկասկած» կվերադարձնի Ռաֆայել Վարանին մեկնարկային կազմում «Լիվերպուլի» դեմ տնային խաղի համար:
Ընդ որում, պաշտպանության կենտրոնում Վարանի հետ համագործակցության ամենահավանական թեկնածուն նորեկ Լիսանդրո Մարտինեսն է, ով փոխարինվեց «Բրենտֆորդի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ։