«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարծում է, որ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն իդեալական որոշում է ընդունել՝ «երեք առյուծների» ավագ ընտրելով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:
Ինչպես գիտենք, Սթիվեն Ջերարդից հետո ավագի թևկապը հասավ հենց Ռունիին:
-Կարծում եմ՝ Ռունիին ընտրելն իդեալական որոշում էր: Նա իսկական լիդեր է: Վստահ եմ, որ նա շարունակելու է անել այն ամենն, ինչ անում էր առաջ: Հավաքականում նրան բոլորն են հարգում,- ասել է Հենդերոսոնը: Sky Sports