Եվրո2016-ի ընտրական փուլում Շվեյցարիայի դեմ խաղից առաջ Անգլիայի հավաքականը չպլանավորված կորուստ է ունեցել: «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը վնասվածք է ստացել, որի աստիճանը հայտնի չէ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, կիրակի օրը Բազելում «երեք առյուծների» մարզման ժամանակ Հենդերսոնն անհաջող պայքարի մեջ է մտել և վնասել է աջ կոճը: Այդ կորուստը մեծ խնդիր է Անգլիայի ազգային հավաքականի համար, որի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը 24-ամյա Հենդերսոնին առանցքային դեր էր հատկացրել իր թիմում:
Հիշեցնենք, որ անգլիացիների գլխավոր կորուստներից է նաև «Լիվերպուլում» Հենդերսոնի թիմակից Դանիել Սթարիջը, ով բուժվելու համար վերադարձել է ակումբ: