«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն բաց կթողնի Անգլիայի գավաթի եզրափակիչը՝ իր երկրի ազգային հավաքականին իր ակումբից բարձր դասելու պատճառով։
Գարնաչոն կոճի վնասվածք էր ստացել մարտին «Սաութհեմպտոնի» դեմ գոլազուրկ ոչ-ոքիից հետո։
Այժմ 18 ամյա Գարնաչոյի ապաքինումն հասել է ավարտական փուլին, և Ալեխանդրոն այս մրցաշրջանում դեռ կխաղա Էրիկ Տեն Հագի թիմում։
Այնուամենայնիվ, Գարնաչոն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի հունիսի 3-ին Ուեմբլիում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դա պայմանավորված է նրանով, որ Ալեխանդրոն պատրաստվում է Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում հանդես գալ Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականը՝ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի գլխավորությամբ, մրցաշարը կսկսի մայիսի 20-ին Ուզբեկստանի դեմ խաղով և խմբում կհանդիպի նաև Գվատեմալայի և Նոր Զելանդիայի հավաքականների հետ։
Եթե Գարնաչոն իր հասակակիցների հետ միասին դուրս գա 1/4 եզրափակիչ, ապա այդ հանդիպումը նրանց հավաքականը կանցկացնի Անգլիայի գավաթի եզրափակչի օրը։