«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ոտնաթաթի վնասվածքից հետո վերսկսել է մարզումները։
Հոլանդը, ով այս մրցաշրջանում «Սիթիի» կազմում արդեն դարձել է 19 գոլի հեղինակ, չի հայտնվել խաղադաշտում դեկտեմբերի 6-ին «Աստոն Վիլլայից» կրած 1:0 հաշվով պարտությունից հետո:
Այնուամենայնիվ, 23 ամյա նորվեգացուն նկատել են չորեքշաբթի օրը «Սիթիի» գլխավոր թիմի հետ մարզվելիս, հաջորդ կիրակի «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի գավաթի երրորդ տուրի խաղից առաջ:
Թիմակիցների հետ մարզվել է նաև եզրային հարձակվող Ժերեմի Դոկուն, ով բաց է թողել վերջին 8 հանդիպումները մկանային վնասվածքի պատճառով, հաղորդում է The Independent-ը։
Վերջապես, կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն, ով անցյալ տուրում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում հայտավորված էր փոխարինողների թվում, մարզումների օգնությամբ շարունակում է մարզավիճակ ձեռք բերել։