Ֆուտբոլային մարզիչ Ջանֆրանկո Ձոլան հուսով է, որ վարպետությունը, որն այժմ ձեռք է բերում «Ուոտֆորդում», մի օր թույլ կտա նրան մարզել «Չելսին»:
Այն յոթ տարին, որ Ձոլան անց է կացրել «Սթեմֆորդ Բրիջում», նրան դարձրել է ակումբի իսկական լեգենդ և «Չելսիի» 25 համարը ամրագրված է իտալացու անունով:
Այժմ 46-ամյա Ձոլան փորձում է ինչ-որ հաջողության հասնել նաև մարչական գործունեության ոլորտում: Նրա փորձը «Վեստ Հեմում» ցույց տվեց, որ դեռ պատրաստ չէ գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբ: Սակայն Ջանֆրանկոն շարունակում է աշխատել իր վրա, որպեսզի ոչ միայն վերադառնա Պրեմիեր Լիգա, այլ նաև մարզի «Չելսին»:
-Դառնալ լավ մարզիչ, մարզել «Չելսին», դա իմ երազանքն է: Ես քրտնաջան աշխատում եմ այդ նպատակին հասնելու համար: Չգիտեմ՝ կհաջողվի թե ոչ, սակայն ես ունեմ այն որակները, որոնք թույլ կտան մի օր մարզել «Չելսին»:
Ես դեռ շատ բան պետք է սովորեմ: «Ուոտֆորդը» իմ կատարելագործման լավագույն վայրն է,- France Football-ին տված հարցազրույցում ասել է Ձոլան: