Ֆելիքս Մագատը կշարունակի մնալ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչը, չնայած որ ակումբը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից:
Մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ լոնդոնցիները կորցրեցին Պրեմիեր Լիգայում մնալու վերջին հույսերը: «Ֆուլհեմը» հաջորդ մրցաշրջանը կսկսի Չեմպիոնշիփում: 60-ամյա Մագատը, ով փետրվարին գլխավորեց «Ֆուլհեմը», չկարողացավ կատարել իր առաջադրանքը:
«Ֆուլհեմի» պաշտոնական ներկայացուցիչը Sky Sports-ին հայտնել է, որ Մագատը կշարունակի իր աշխատանքը: Ներկայիս պայմանագրի ավարտին դեռ մեկ ամբողջ տարի կա:
-Ֆելիքսը ակումբը կմարզի նաև հաջորդ մրցաշրջանում: Նա ցանկանում է մեզ վերադարձնել Պրեմիեր Լիգա,- ասել է լոնդոնյան ակումբի ներկայացուցիչը: