Այս գարնանը «Տոտտենհեմը» կդառնա Պրեմիեր Լիգայի առաջին ակումբը, որը խաղ կանցկացնի Բահամյան Կղզիներում:
Բահամյան Կղզիներում նախատեսված է «Տոտտենհեմի» և Յամայկայի հավաքականի ընկերական խաղը, որը տեղի կունենա մայիսի 23-ին:
-Մենք ուրախությամբ ընդունեցինք Բահամյան Կղզիների ղեկավարության առաջարկը, որպեսզի մասնակցենք իրենց երկրի 40-ամյակի տոնակատարությանը,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին:
Ավելացնենք, որ խաղը տեղի կունենա Բահամյան Կղզիների մայրաքաղաք Նասաույի «Թոմաս Ռոբինսոն» մարզադաշտում (15 հզր նստատեղ):