«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկն աչքի վարակման պատճառով չի մասնակցի Անգլիայի հավաքականի խաղին:
Շոտլանդիայի դեմ խաղը, որը կայանալու է այսօր` «Ուեմբլիում», կարող էր փորձառու կիսապաշտպանի 30-րդ հանդիպումը դառնալ հավաքականում: Սակայն աչքի հետ կաված անսպասելի խնդիրները ստիպել են Մայքլին անմիջապես Մանչեսթեր վերադառնալ:
Նշենք, որ 32-ամյա Կարրիկը «Յունայթեդի» երկրորդ ֆուտբոլիստն է, ով հարգելի պատճառով հրաժարվել է մասնակցել Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների ընկերական խաղին: Ավելի վաղ պարզ դարձավ, որ կոճի վնասվածքի պատճառով հավաքականին չի կարող օգնել վինգեր Էշլի Յանգը:
Ավելացնենք, որ «Յունայթեդը» նոր մրցաշրջանը կսկսի շաբաթ երեկոյան` հյուրընկալվելով «Սուոնսի Սիթիին»: Միանգամայն հավանական է, որ Կարրիկը և Յանգը կվերականգնվեն մինչ այդ խաղը: