«Ստոկի» հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ կարիերայի վաղ շրջանում չափից դուրս շատ խաղերի է մասնակցել:
Երեքշաբթի օրը Մայքլը հայտնեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան: «Լիվերպուլի», «Ռեալի», «Նյուքասլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողին վերջնականապես անհանգստացնում են վնասվածքները և նա որոշել է հեռանալ ֆուտբոլից:
-Ես շատ-շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ եմ եղել: Նման ֆուտբոլիստներ նախկինում այս երկրում չեն եղել: Ես աներևակայելի արագությամբ առաջընթաց գրանցեցի երիտասարդ հասակում: Ես գործնականում մասնակցում էի ամենաբարձր մակարդակի յուրաքանչյուր խաղի:
Յուրաքանչյուր օրգանիզմ ունի սահման, և հավանաբար կարիերայիս մնացած հատվածում ես վճարում էի դրա համար: Մինչդեռ կարիերայիս վաղ փուլում շատ հաճույք եմ պատճառել շատ մարդկանց, և սա հիանալի փորձ էր,- հայտնել է Օուենը Manchester Evening News-ին տված հարցազրույցի ժամանակ: