«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի կարծիքով, Մանչեսթեր քաղաքում միայն մեկ թոփ ակումբ կա:
Ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին «քաղաքայիններին» բարձր մակարդակով տանում է բոլոր չորս առաջնություններում, այն դեպքում, երբ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն դուրս է մնացել Անգլիայի գավաթից և Լիգայի գավաթից, իսկ Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է ընդամենը 7-րդ հորիզոնականը:
-Եթե հաշվի առնենք միայն այս մրցաշրջանն, ապա Մանչեսթեր քաղաքում միայն մեկ ֆուտբոլային ակումբ կա և դա «Սիթին» է: Սակայն պետք չէ մոռանալ, թե ինչի է հասել «Յունայթեդը» նախորդ տարիների ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում մենք պայքարում ենք չորս տիտղոսների համար: Մենք պետք է պահենք մեր խաղաոճը և փիլիսոփայությունը,- ասել է Պելեգրինին: ESPN