Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոնը հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»:
Սեփական հարկի տակ Դևիդ Մոյեսի սաները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին` ավելի բարդացնելով իրենց վիճակը: Խաղի միակ և «Նյուքասլի» համար հաղթական գոլը 61-րդ րոպեին խփեց Յոհան Կաբայեն:
Այս հաղթանակից հետո Ալան Պարդյուի սաները բարձրացան 6-րդ հորիզոնական, իսկ «մանկունյանցիները» կշարունակեն մնալ աղյուսակի միջին հատվածում:
Գոլ. Կաբայե՝ 61ր: