Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր տեղի «Յունայթեդը» հյուրընկալել էր 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»:
Հանդիպման միակ գնդակը խփվեց խաղավարտից 3 րոպե առաջ: Խուան Մատայի հարվածից հետո գնդակի ուղղությունը սեփական դարպասը ուղղեց Ֆիլ Ջոնսը՝ հաղթանակ պարգևելով «Չելսիին»:
«Չելսին» հաղթեց նվազագույն հաշվով և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Արսենալին»:
Գոլ. Ջոնս՝ 87ր (ինքն.)
Հեռացում. Ռաֆայել՝ 89ր