Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Տոտտենհեմ Հոտսպուրին»։
«Օլդ Թրաֆորդում» ականատես եղանք երկու տարբեր խաղակեսերի։ Եթե առաջինում որոշակի առավելություն ունեին մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները, ապա ընդմիջումից հետո դաշտ դուրս եկավ վերափոխված «Տոտտենհեմ», որն էլ 3 գնդակ ուղարկեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։
Դուբլի հեղինակ դարձավ Լուկաս Մոուրան, մեկ գոլ էլ խփեց Հարի Քեյնը։ Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը շարունակում է 100% արդյունավետությամբ մնալ առաջատարների ցուցակում։
Գոլեր․ Քեյն՝ 50ր, Մոուրա՝ 52ր, 84ր։