Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր առաջատար «Չելսիին»:
Ընթացիկ մրցաշրջանում անպարտելի «ազնվականները» երկու միավոր կորցրեցին «երազանքների թատրոնում»: Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց լոնդոնցիների վետերան Դիդիե Դրոգբան, իսկ խաղավարտից 2 րոպե առաջ Ռոբին վան Պերսին հաշիվը դարձրեց 1:1:
Այս խաղից հետո «Չելսին»՝ վաստակած 23 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլել. Դրոգբա՝ 53ր, վան Պերսի՝ 90ր: