Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր վտանգավոր գոտում գտնվող «Նորվիչ Սիթիին»։
«Կարմիր սատանաները» սեփական հարկի տակ պարտություն կրեցին։ Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Կամերոն Ջերոմը։ Երկրորդ խաղակեսում Ալեքսանդր Թեթին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Յունայթեդին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերություն, սակայն ավելին անել նրանք չկարողացան։ 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Անտոնի Մարսյալը։
Այս հաղթանակից հետո «Նորվիչ Սիթին»՝ վաստակած 17 միավորով բարձրացավ 15-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ջերոմ՝ 38ր, Թեթի՝ 54ր, Մարսյալ՝ 66ր։