ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի A խմբում այսօր միմյանց էին հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդը» և Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»:
«Կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան իսպանական գրանդի նկատմամբ (3:1): Դուբլի հեղինակ դարձավ Էշլի Յանգը, մեկ անգամ էլ «արքայական ակումբի» դարպասը գրավեց Խավիեր Էրնանդեսը: «Ռեալի» միակ գոլն էլ 11-մետրանոցից խփեց անցած ամառ Անգլիայից հեռացած Գարեթ Բեյլը:
Ավելացնենք, որ «Յունայթեդը» 8 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Ռեալը» 1 միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականը:
Գոլեր. Յանգ՝ 20ր, 37ր, Բեյլ՝ 27ր (11մ), Էրնանդես՝ 80ր: