Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր չեմպիոնական պայքարի ֆավորիտներից մեկը համարվող «Արսենալը»։
Բավական լարված և գոլառատ խաղում հաղթանակ տարան դաշտի տերերը։ «Կարմիր սատանաների» հաղթանակի մեջ իր մեծ ավանդն ունեցավ 18-ամյա Մարկուս Ռեշֆորդը, ով իր առաջին խաղն էր անցկացնում Պրեմիեր Լիգայում և դարձավ դուբլի հեղինակ։ Երիտասարդ հարձակվողը կատարեց նաև գոլային փոխանցում։ «Յունայթեդից» մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Անդեր Էրերան։
«Զինագործներից» էլ բարձր մակարդակով հանդիպում անցկացրեց Մեսութ Օզիլը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Այս հանդիպումից հետո Լուի վան Գալի թիմը՝ վաստակած 44 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ռեշֆորդ՝ 29ր, 32ր, Ուելբեք՝ 40ր, Էրերա՝ 65ր, Օզիլ՝ 69։