Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Նորվիչ Սիթիին»: Թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր «Նորվիչի» հաղթանակով:
Այս խաղն ընթացավ «մանկունյանցիների» բացահայտ առավելությամբ: Խաղի հերոսը դարձավ Շինջի Կագավան, ով դարձավ հետ-տրիկի հեղինակ: Կագավան հանդիպման հաշիվը բացեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ 1:0: 76-րդ րոպեին Շինջին կրկնապատկեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին խփեց երրորդ գնդակը: Խաղի վերջնամասում Ուեյն Ռունին հաշիվը դարձրեց 4:0:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 71 միավորով շարունակում է անհասանելի մնալ երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»:
Գոլեր. Կագավա՝ 45ր, 76ր, 87ր, Ռունի՝ 90ր