«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է 35 մլն ֆունտ առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Մի քանի օր առաջ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարեց, որ մտադիր է այս ամառ կիսապաշտպան ձեռք բերել: Սակայն «Յունայթեդին» չհաջողվեց գնել Տիագո Ալկանտարային:
Այժմ «Յունայթեդը» դիտարկում է «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստի` Ֆաբրեգասի տարբերակը: Եթե գործարքն իրականանա, Սեսկը կդառնա «Արսենալի» երկրորդ նախկին ավագն «Օլդ Թրաֆորդում»: Համապատասխան առաջարկությունը կկատարվի մոտակա ժամանակներս:
Լուրերի համաձայն, Ֆաբրեգասի` «Յունայթեդ» տեղափոխվելուն կարող է խանգարել «Արսենալը», քանի որ «զինագործներն» Սեսկին գնելու առաջնային իրավունք ունեն: