Այս շաբաթ բրիտանական թերթերում լուրեր հայտնվեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն այս ամռանը կարող է բաժանվել թիմի հաձակվող Ուեյն Ռունիից:
Անգլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր վաճառքի մասին գրում են այնպիսի հեղինակավոր թերթեր, ինչպիսիք են The Telegraph-ը և The Guardian-ը:
Ինչպես հայտնի է, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» հետ հանդիպմանը Ռունիին թողել էր պահեստայինների նստարանին:
Ակնհայտ է, որ Ֆերգյուսոնը Ռունիին չի տեսնում որպես ռմբարկու, ով կարող է եզրափակել գրոհները: «Ռեալի» հետ հանդիպմանը Սէր Ալեքսը որոշեց Դենիել Ուելբեքին դուրս բերել Վան Պերսիին հետ:
Միաժամանակ պարզ է, որ Ռունիի այօրվա խաղային դիրքը, որն ըստ էության փլեյմեյքերն է, նույնպես խնդիր չէ «Յունայթեդում»: Եվ այս ամենով հանդերձ, ակումբում թողնել ֆուտբոլիստի, ով բոնուսները ներառյալ շաբաթական ստանում է 300 հզր ֆունտ աշխատավարձ, մեծ շքեղություն է, անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Ռունիին ներկայաիս պայմաններով պայմանագիր պատրաստ է առաջարկել միայն ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»:
Ավելացնենք, որ «Յունայթեդից» դեռ ոչ ոք պաշտոնապես չի մեկնաբանել այս լուրերը: Սէր Ալեքսը «Ռեալի» հետ խաղից հետո լռություն է պահպանում: