• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» հեռուստահեռարձակումների միջոցով աշխատել է 60.8 մլն ֆունտ

Մանչեսթեր ՅունայթեդԸնթացիկ մրցաշրջանի տվյալներով Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հեռուստահեռարձակումներից աշխատել է 60.8 մլն ֆունտ:

Ինչպես հայտնի է, անգլիական Պրեմիեր Լիգան ունի իրեն հատուկ հեռարձակումների համակարգը, որը տարբերվում է այլ ազգային առաջնություններից: Ներքին շուկայի, ինչպես նաև արտաքին հեռուստահեռարձակումների կեսը հավասարապես բաժանվում է 20 ակումբների միջև: Ներքին շուկայի մնացած 50 %-ը բաշխվում է՝ կախված մրցաշարային դիրքից (Merit Payments) և խաղերի քանակից (Facility Fees), որ ցուցադրվում է կոնկրետ ակումբի մասնակցությամբ ուղիղ եթերով:

Օրինակ՝ այս մրցաշրջանում «Արսենալն» ու «Տոտտենհեմը» ստացել են ավելի շատ գումար, քան «Չելսին»՝ 57.1 և 55.9 մլն ֆունտ համապատասխանաբար «ազնվականների» 55 մլն-ի դիմաց:

Պրեմիեր Լիգայից դուրս մնացած «Ուիգանը», «Ռեդինգն» ու «ՔՊՌ»-ը ստացել են 40.8, 40 և 39.8 մլն ֆունտ համապատասխանաբար: