«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Շալկե-04»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրակսլերի համար մղվող պայքարին:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «կարմիր ստանաներն» ընթացիկ մրցաշրջանում արդեն 5 անգամ հետևել են Դրակսլերի խաղերին: «Յունայթեդը» պատրաստվում է 20-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել հաջորդ ամառ:
Լուրերի համաձայն, Դրակսլերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Յուվենտուսը»:
Անգլիայի հավաքականի նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո Դրակսլերը հայտնել է, որ սիրում է անգլիական ֆուտբոլը և Պրեմիեր Լիգան:
Ավելացնենք, որ պայմանագրով Դրակսլերի տրանսֆերային արժեքը 45.5 մլն եվրո է (38.5 մլն ֆունտ):